AM | RU
USD
EUR
RUB

Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ

 
 

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Երևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Սա համատեղ ծրագիր է իտալական հայտնի «Ռենկո» ընկերության, ևս մեկ հայտնի իտալական պետական ընկերության, ինչպես նաև գերմանական «Սիմենս» ընկերության հետ, որի արդյունքում մենք կունենանք մի ջերմաէլեկտրակայան, որն այս պահի դրությամբ մեր բոլոր գործող ջերմաէլեկտրակայաններից ամենաարդյունավետը կլինի և մեզ կտրամադրի ամենաէժան գնով էլեկտրաէներգիան»,- ասել է Ավինյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդգծել է, որ Երևանի ջերմաէլեկտրակայանի վերջին վերազինումից հետո դրա օգտակար գործողության գործակիցը որոշակիորեն բարձրացել է՝ կազմելով շուրջ 49 տոկոս: «Նոր ջերմաէլեկտրակայանի օգտակար գործողության գործակիցը կլինի շուրջ 53 տոկոս: Որքան օգտակար գործողության գործակիցը բարձր է, այնքան հնարավոր է լինում մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի քիչ գազ ծախսել»,- ասել է Բաղրամյանը:

Նոր կայանում հնարավոր կլինի մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրել 230 դրամ գազի ծախսով: Վառելիքի նվազ ծախսը թույլ կտա ավելի էժան սակագնով էլեկտրաէներգիա ստանալ:

Ներդրումային ծրագիրը քննարկվել է նաև նախորդ կառավարության օրոք, նոր կառավարությունը որոշել է գնալ վերաբանակցությունների, ինչի արդյունքում ներդրողի հետ համաձայնության են եկել նոր, ավելի գոհացուցիչ պայմանավորվածությունների շուրջ: «Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ գինը, որը բանակցվել էր ընկերության հետ, ֆիքսված էր 6.02 ամերիկյան ցենտ, բայց արդեն հեղափոխությունից հետո վերաբանակման գործընթացում մենք համաձայնեցինք 5.7 դոլարային ցենտի շուրջ, որը տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլարի խնայողություն է լինելու մեզ համար, լինելու է մոտ 167 միլիոն դոլարի խնայողություն այս ջերմաէլեկտրակայանի ամբողջ կյանքի ընթացքում»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը:

Ֆիքսված նոր սակագինն այսօրվա փոխարժեքի պայմաններում կազմում է մոտ 27.4 դրամ: Համեմատության համար նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիա է արտադրում 31.5 դրամ սակագնով, Երևանի ՋԷԿ-ի առաջարկած սակագինն էլ 29 դրամ է: Նոր ՋԷԿ-ի շինարարությանը կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ:

Լրահոս
Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan