AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է

 
 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Դեռ մինչև ընտրությունները ես ասել եմ, որ արտահերթ ընտրություններում որևէ լավ բան չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայությունուն։ Երկրորդ, ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին, այսինքն մեկ-երկու ամիս անց՝ այն լինելու է լրիվ ուրիշ»,- այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

«Վստահ եմ՝ բոլորդ լավ հիշում եք, որ իշխանությունների նախագծած ընտրական օրենսգիրքը և արտահերթ ընտրությունների որոշում ընդունելու հարցը գրեթե միաժամանակ էին դրվել ԱԺ-ում։ Իրականում սա արդեն լուրջ կասկածի տակ էր դնում ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ այդ որոշումը մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց հասարակության վզին»,- ասաց բանախոսը։

Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն, ի շահ Հայաստանի, արել է երկու կարևոր քայլ։

«Առաջինը, այն, որ այսօր իշխող վարչախումբը և նրա պարագլուխն ամեն օր շեշտում են, որ տեղի է ունեցել խաղաղ, թավշյա հեղափոխություն։ Բայց դա եղել է ոչ թե իրենց պատճառով, այլ բացառապես եղել է նախկին իշխանությունների որոշումը։ Այս քայլն առնվազն հարգանքի է արժանի։ Եթե որևէ մեկը կարծում էր, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, խորապես սխալվում է։ Ի՞նչ է, Երանոսյան Լյովան պետք է հրաման չկատարե՞ր։

Երկրորդ քայլը. որոշ ժամանակ առաջ, երբ դեռ պարզ չէր՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, ես հանդիպեցի կուսակցության ղեկավարներից մեկի հետ, հարց տվեցի՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին, թե ոչ։ Պատասխան հնչեց, որ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի։ Ընտրություններն արդեն փաթաթված էին մեր հասարակության վզին, և չգնահատել մասնակցելու նման փաստարկն ուղղակի չի կարելի»,- նշեց ՀՀԿ թեկնածուն։

Շահնազարյանը շեշտեց՝ իշխող ուժի ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի ստվեր գցի ընտրությունների վրա։ Խոսքն, ըստ նրա, վարչական ռեսուրսի կիրառման մասին է, որը Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց և արձակուրդ գնաց ՀՀԿ պատգամավորության մեկ այլ թեկնածու Արփինե Հովհաննիսյանի զգուշացումից հետո։

ՀՀԿ պատգամավորության թեկնածուն նաև նշեց՝ ՀՀ անկախության ողջ պատմության ընթացքում երբեք մարտահրավերներն այսքան լուրջ չեն եղել։

«Ներքին մարտահրավերների մասին. տեղի ունեցավ համաներում, աննախադեպ իրավական ակտ։ Համաներումն արդարադատության ինստիտուտ է, պետությունն իր իրավունքները զիջում է մասնավոր անձանց՝ զոհվածների հարազատներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Ես նկատի ունեմ ՊՊԾ գնդում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացնողներին։ Դա գործողություն էր առաջին հերթին պետության դեմ, իսկ քանի որ այսօրվա իշխանության պարագլուխն ասում է, որ ինքը նոր պետություն է, կրակել են հին պետության վրա։ Ավելին, նա հայտարարում է, որ ժողովուրդն ինքն է, բայց դա այդպես չէ։ Նա ոչ միայն ներում է պետության վրա արձակած կրակոցները, համարում, որ դա իր գործն է, այլև ասում, որ համաներման որոշում պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակված կրակոցներն ընդունեցին իրենց վրա։ Պատկերացնո՞ւմ եք ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատությունը հանձնի մասնավոր մարդկանց։ Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր մեր իրավապահ համակարգի արժանապատվությանը։ Ոստիկանությունը երբևիցե չի եղել այսքան թույլ և իշխանության կողմից նվաստացված։ Այսօրվա ոստիկանապետն այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է»,- ասաց բանախոսը։

Ներկայիս իշխանությունների գործելաոճի մասին խոսելիս Դավիթ Շահնազարյանը համեմատական անցկացրեց՝ նշելով, որ պրոֆեսիոնալ հանցագործներն իրենց հանցագործությունները սովորաբար թաքցնում են նոր հանցագործությունների կամ նոր դիակների տակ։

«Օգոստոսի 17-ի առավոտյան մամուլում հայտնվեց հայտնի գաղտնալսման ձայանգրությունը։ Նույն երեկոյան վարչապետը հանրահավաքում պետք է հայտարարեր մի այնպիսի նորություն, որը կխլացներ դա։ Բացառապես այդ պատճառով նա նույն երեկոյան հայտարարեց ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու մասին։ Այդ գաղտնալսման աղմուկը լռեցվեց այդ հայտարարություններով։

Մեկ այլ օրինակ, երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովին և իր համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը չի պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը, անմիջապես դրանից հետո՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մեկ այլ ցնցող հայտարարություն արեց, այն է, որ Հայաստանում 800 հազար այսպես կոչված անբան կա։ Նույնիսկ թշնամին հայ ժողովրդին նման գնահատական չի տվել»,- հիշեցրեց Դավիթ Շահնազարյանը՝ նման հայտարարությունները որակելով իշխանությունների տապալումը կոծկելու փորձ։

ՀՀԿ պատգամավորության թեկնածուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վերջին քայլերթը ցույց տվեց՝ «Ժողովուրդը Նիկոլն է» կարգախոսն իրականության հետ կապ չունի։

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան էջով երեկվա Փաշինյանի ուղիղ եթերին, Դավիթ Շահնազարյանի խոսքով, վարչապետի պաշտոնակատարին զայրացրել էր ոչ միայն ազատամարտիկի հայտարարությունը, այլ հիմնականում՝ երեկվա ՀՀԿ-ի մեծաթիվ մարդկանց մասնակցությամբ միջոցառումը՝ կապված քարոզարշավի հետ։

«Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Խոստանում եմ, որ ամսի չորսին կայանալիք իմ ասուլիսում բոլորդ կհամոզվեք՝ սա իշխանության ձգտում է։ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»,- ասաց բանախոսը։

Լրագրողները Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեցին՝ ինչու է ՀՀԿ-ն մասնակցում այս ընտրություններին։ Վերջինս պատասխանեց՝ այն պարզ պատճառով, որ այլ ընդդիմություն գոյություն չունի, մնացած բոլոր ուժերը հեղափոխական են՝ առանց բացառության։

«Դեռ ապրիլ ամսից հայտարարել եմ, որ այս հեղափոխություն կոչվածն իսկական չարիք է հայկական երկու պետականությունների համար։ Եվ վերջապես, դա պատասխանատվություն է։ Ավագանու ընտրություններում, երբ ընդդիմություն չէր մասնակցում, ձևավորվել է, այսպես կոչված, հեղափոխական ավագանի։ Նորընտիր քաղաքապետի առաջին գործողություններն ուղղակի բարբարոսություն էին»,- ասաց նա։

Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ նա իշխանություններին կոչ արեց ադ հարցով դիմել ՀՔԾ-ին։ «Ես այս թեմայի վերաբերյալ որևէ դիտարկում վերջերս չեմ արել, նախկինում ինչ որ ասել եմ, ասածիս տերն եմ։ Ես ընդամենը համառոտ նկարագրել եմ այն, ինչին մասնակից և ականատես եմ եղել։ Իշխանությունները անտեղյակ են ամեն ինչից։

Ես չեմ ասել շշեր հավաքել, ես ասել եմ շշեր ջարդել։ Դրանք այն շշերն էին, որոնք վստահ եմ քրեական խմբերի կողմից ջարդած խանութներից տանում էին, և խնդիր կա, որ այդ շշերը չօգտագործվեին ցուցարարների կողմից։ Այդ մարդիկ շատ լավ գիտեն ինչ է եղել։ Հիմա այդ մարդիկ իրենց դրել են ռետինե խողովակի տեղ։ Փորձում են մոլորեցնել մարտի մեկի զոհերի հարազատներին, նրանց օգտագործել բացառապես իրենց քաղաքական նպատակների համար»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։

 

Լրահոս
5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan