AM | RU
USD
EUR
RUB

Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն

 
 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված 40 բժիշկների վերաբերյալ, ովքեր կասկածվում են կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են հայաստանյան բուհերի՝ այդ թվում նաև «Հայբուսակ» համալսարանի դիպլոմներ։ Ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում: Պարզաբանման համար հարկ է ընդգծել, որ բավական հնչեղ «Սպանելու արտոնագիր» կոդային անվանումը վերաբերում է ոչ թե «Հայբուսակ» համալսարանի կողմից տրամադրված դիպլոմներին, այլև Իսրայելի առողջապահության նախարարության կողմից տրամադրված արտոնագրերին՝ չնայած լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվական բնույթի նյութերի գլխավոր լուսանկարը հենց «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտի դիպլոմն էր, ինչը, բնականաբար, թյուրըմբռնում է առաջացրել։ 

Այս մասին հայտնում են «Հայբուսակ» համալսարանի հանրային կապերի բաժինից:

«Հայտնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը պատասխանատու է Հայաստանում կրթության կազմակերպման և որակի համար, իսկ աշխատանքային արտոնագրի տրամադրումն արդեն այն երկրի գործառույթների շրջանակում է, որտեղ պետք է գործունեություն ծավալի տվյալ մասնագետը։ Հայաստանյան բուհական համակարգում արդեն 27 տարի գործող «Հայբուսակ» համալսարանը շուրջ 15 տարի կրթում է նաև արտասահմանյան ավելի քան 30 երկրների քաղաքացիների։ «Հայբուսակ» համալսարանը տրամադրում է գիտելիքահեն և միջազգային ասպարեզում մրցունակ կրթություն, որի լավագույն ապացույցն աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բժշկական հաստատություններում իրենց գործունեությունը ծավալող մեր հարյուրավոր շրջանավարտներն են։ Կարևոր է նաև այն փաստը, որ «Հայբուսակ» համալսարանում հայաստանցի բարձրակարգ մասնագետների կողքին աշխատում են նաև մեծ թվով օտարազգի դասախոսներ, ովքեր անգլերեն լեզվով ապահովում են անհրաժեշտ կրթական որակ։ Հայտնում ենք նաև, որ «Հայբուսակ» համալսարանում սովորող յուրաքանչյուր օտարերկրացի ուսանող մեր երկրում գործող պետական պատկան բոլոր մարմինների միջոցով մշտապես անցնում է անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգով, որից հետո իրականացվում է նրանց կրթությունը։ 

Վստահեցնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը մշտական կապի մեջ է բոլոր այն երկրների հետ, որտեղից ուսանողներ են գալիս սովորելու մեզ մոտ։ Այդ ամենի արդյունքում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվի են առնվում նաև այդ երկրներից ներկայացվող պահանջները՝ ինչը տարեցտարի մեծապես նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Մենք մշտապես կարևորել ենք մեր գործունեության թափանցիկությունը, տասնամյակներ շարունակ ձևավորած բարի համբավը, հեղինակությունը և սկզբունքորեն բացառում ենք, որևէ տեսակի կեղծ փաստաթղթի առկայություն, որը կարող է առնչություն ունենալ մեր համալսարանի հետ։

Համոզված ենք, որ Իսրայելում ծագած այս խնդիրը կարճ ժամանակում կհանգուցալուծվի և կպարզվեն կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները, որոնք, բնականաբար չենք կարող առնչություն ունենալ «Հայբուսակ» համալսարանի հետ՝ նկատի ունենալով նաև այն փաստը, որ աղմկահարույց բացահայտումներին առնչվող հրապարակմանը զուգահեռ հենց նույն օրը Իսրայելում լույս տեսավ մեկ այլ հոդված, որտեղ նշվում է կեղծ փաստաթղթերի ծագման միանգամայն այլ հետք մասին։

Վստահ ենք, որ ի հայտ եկած այդ նոր և արժանահավատ փաստերը շատ կարճ ժամանակում կտան բարձրացված հարցերի պատասխանները։

Մեր գործունեության երեք տասնամյակի ընթացքում մենք որդեգրել ենք ազնիվ ու արդար աշխատանքի սկզբունքը՝ մատուցելով որակյալ կրթություն, մեծապես կարևորելով «Հայբուսակի» բարի համբավը և վստահեցնում ենք, որ վերոնշյալներն այնքան բարձր արժեք ունեն մեզ համար, որ երբևէ չեն կարող փոխարինվել այլընտրանքով»։

 

 

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan