Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը

Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: 69 տարեկանում մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

«Ծանր զգացումով և մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Նշանակալի են նրա ջանքերը Սյունիքի բարեկեցության, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործում»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում