Գորիսի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Գորիսի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիսի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով

տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում