AM | RU
USD
EUR
RUB

Ներկայացվել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի պատճառները

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե որոնք են դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից:

Դատարանի որոշումն այսօր տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին:

Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:

Միևնույն ժամանակ որոշման մեջ նշվում է, որ այդ հանգամանքների առկայությունը չի խոչընդոտում նախագահող դատավորին՝ գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել տվյալ նախագահող դատավորի անկողմնակալության մեջ /այդպիսի կասկած հայտնել են միայն դատախազները և քննիչը/, ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացած ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման) անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության մեջ:

Դատավոր Բաղդասարյանը գտել է նաև, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չի կարող հանգեցնել որևէ բացասական հետևանքի»:

Լրահոս
Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փոփոխությունների չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Զոհրաբ Մնացականյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել կազմակերպությունում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Որոշում է կայացվել կալանավորել Արամ Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր քաղաքական առաջնահերթությունները «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Կարեն Աբրահամյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը Մեկնարկել ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ «168 Ժամ». Խմորումներ սոցապ նախարարությունում «Հրապարակ». ԲՀԿ-ին «վտարում» են խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից «Ժամանակ». Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու «Հրապարակ». Ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն չի վստահվի Կոստանյանին «Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ով է գլխավորելու «Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17 ՀՔԾ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը Հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan