Անորոշ բնույթի մտքերը շատ են, պատմողական մասը շատ է. Գևորգ Պետրոսյանը՝ կառավարության ծրագրի մասին

Անորոշ բնույթի մտքերը շատ են, պատմողական մասը շատ է. Գևորգ Պետրոսյանը՝ կառավարության ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Կառավարության ներկայացված ծրագրում պատմողական բնույթի մասը շատ է, Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա ընդգծեց` ծրագրից առաջնային տպավորությունն այն է, որ կա դրական առաջընթաց ապահովելու ցանկություն, բայց չեն պակասում դեկլարատիվ բնույթի խոստումները, իսկ կառավարության ծրագիրը պետք է լինի կոնկրետ քայլերի և կոնկրետ ժամանակահատվածում այդ քայլերի կյանքի կոչման ամբողջություն:

«Անորոշ բնույթի մտքերը շատ են, պատմողական մասը շատ է, պետք է կառավարության ծրագրում ոչ թե պատմողական մասը գերակայի, այլ` կիրառականը, տեսանելի, շոշափելի, չափելի մասը: Առայժմ, որքանով ծանոթացել եմ ծրագրին այս մասը գերակայող չէ», – ասաց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ դեռևս ամբողջությամբ չի ծանոթացել ծրագրին հետևաբար վերը նշված գնահատականը չի ցանկանում տալ ամբողջ ծրագրին.

«Որքանով որ ծանոթացել եմ ծրագրին, առայժմ կոնկրետ ժամանակացույց կոնկրետ քայլերի համար նշված չէ: Գուցե, մյուս հատվածներում լինեն կոնկրետացումներ»,- ասաց Գ. Պետորսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում