Ապարանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Ապարանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, փետրվարի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում