Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ. Գարո Փայլան

Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ. Գարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս մեզ հետ չէ հայոց Մեսրոպ Բ պատրիարքը: Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ: Թող ննջի խաղաղությամբ: Ցավակցություններս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում