AM | RU
USD
EUR
RUB

Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.am: Օպերայի հարակից տարածքում ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև առաջացած հրմշտոցի հետևանքով վնասվածքներէ ստացել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց նույն խմբակցությունից Արման Աբովյանը։

«Տեխնիկան կանգնած էր, ամբոխը եկավ, տիկին Զոհրաբյանը կանգնած էր, կարծես ճմռեց նրան և տիկին Զոհրաբյանն ընկավ, մենք նրան բարձրացրեցինք, ոտքն էր վնասվել»,-ասաց Արման Աբովյանը։

Քիչ առաջ Նաիրիա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները:

Հարցը ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում:
Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը:

Առանց երկխոսության` ոչինչ չի ստացվելու և բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն և սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ: Ինչ վերաբերվում է ինձ:

Իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել:

Պարզապես, ես փորձեցի կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` բախումը կանխելու համար և մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթև վնասվածք է` կանցնի: Կարևորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը:

Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության և թույլ չտալու բախումներ»։

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ Պաշտպանական խումբը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում «Հրապարակ». Ամեն ինչ արվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար «Ժամանակ». Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են «Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է «Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը խնդրի առաջ է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 20 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan