AM | RU
USD
EUR
RUB

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է աշխատանքները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Times.am: Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:

Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի հուղարկավորությանը և սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի, ինչպես նաև օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքը:

ԳՀԽ անդամները լսեցին նաև Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը: Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման և վերանորոգության, նաև հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին:

Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը և ժամանակատարությունը, ինչպես նաև Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգևոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը:

Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները ևս անցկացնել առաջիկա տարի:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարևորեցին պետության հետ գործակցությունը և հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:

Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց լսեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը համակարգվում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանի կողմից: Տեղեկություններ տրվեցին կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայության համար։

Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ և հոգևոր-մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ:

2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում և սփյուռքում` որդեգրելով Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգևոր, սոցիալական, գիտա-ճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը: Ժողովականները քննության առան նաև Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Լրահոս
Հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ Պաշտպանական խումբը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում «Հրապարակ». Ամեն ինչ արվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար «Ժամանակ». Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են «Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է «Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը խնդրի առաջ է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 20 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan