«Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում

«Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում: Եթե հաշվի առնենք, որ անցած տարի ՏԻՄ ընտրություններին նոր իշխանությունները մի քանի համայնքներում ֆիասկոներ ունեցան, ասենք՝ Կապանում կամ Ուրցաձորում, ապա նրանց զգոնությունն ու զգուշավորությունը հասկանալի է:

Մեր տեղեկություններով, իշխանությունները հատկապես կոնկրետացել են մի քանի համայնքների վրա, որոնցից առաջիններից մեկը Աբովյանն է: Հունիսին այստեղ նույնպես սպասվում են համայնքապետի ընտրություններ, որոնք, երևի թե, անցնելու են բավականին ինտրիգային մթնոլորտում: Ինտրիգային, քանի որ Աբովյանն այն համայնքներից է, որտեղ գործող իշխանությունների ազդեցությունները, մեղմ ասած, այդքան էլ մեծ չեն, և իշխանություններն, ի դեմս մարզպետի, սկսել են նախընտրական քարոզարշավի գործընթաց՝ գործող քաղաքապետի դեմ կիրառելով բոլոր հնարավոր միջոցները: Օրերս պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյանում անցկացրել է մարզային խորհրդի նիստ և քննարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի հարցը:

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Աբովյանում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Արարատի մարզպետը, որը Փաշինյանի կառավարության ամենառիսկային դեմքերից մեկն է, և որի անվան շուրջ պտտվող սկանդալների պակաս չկա: Ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Կոտայքի մարզպետին ինչ խորհուրդներ է տվել սեփական մարզում բավական խնդիրներ ունեցող Արարատի մարզպետը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում