AM | RU
USD
EUR
RUB

Այծեմնիկ

Այս արիասիրտ հայ կնոջ՝ Այծեմնիկի անունը կապուած է 1126 թուականին Անի քաղաքի պաշտպանութեան համար մղուած հերոսական կռիւներուն:Այս շրջանին Փատլուն ամիրան մեծ զօրքով եկաւ եւ պաշարման ենթարկեց Անին, որուն հայ բնակչութիւնը ոտքի ելաւ իր սիրելի քաղաքը պաշտպանելու համար:Ըստ Սամուէլ Անեցի պատմիչին տեւած է ամբողջ տարի մը եւ մահ ու աւեր սփռած՝ ամբողջ Շիրակ գաւառին մէջ: Մայրաքաղաքի բնակչութիւնը եւս ահաւոր սովի մատնուած է: Սամուէլ Անեցի պատմիչին վկայութեամբ այդ կռիւներուն մէջ աչքի զարկած է հայուհի մը «Այծեամ անուն» որ արիասիրտ կանգնած պարիսպին վրայ կը պատերազմէր:Ի վերջոյ երկարատեւ պատերազմը մեծ աւեր կը գործէ թէ Անի քաղաքի բնակչութեան եւ թէ շրջակայքի անպաշտպան ժողովուրդին: Անիի պաշտպանութեան համար մղուած կռիւներու ընթացքին հերոսուհիի մահով զոհուած է Այծեմնիկը:
Հ.Գ.

Փոքր ժամանակ' դպրոցական տարիներիս, ես մեծ հպարտությամբ նկարել էի Այծեմնիկին իր ղեկավարած հայ կանանց ջոկատով... նետաձիգների ջոկատ, որով նրանք օգնության էին հասել իրենց տղամարդկանց և, հերոսաբար կռվելով, հերոսի մահով անմահացել Անի քաղաքի պարիսպների մոտ' իրենց Հայրենիքն ու տեսակը պաշտպանելով: Դժվար է հիմա նկարագրելն այն ապրումները, որ ունեի այդ նկարը նկարելիս...


Երբ եկա Երևան ուսումս շարունակելու ԲՈՒՀ-ում, շատ զարմացա, երբ էստեղ մարդիկ չէին լսել Այծեմնիկի մասին: Ցավոք հետո շատ ափսոսացի, երբ էստեղ սկսեցին խոսել Այծեմնիկի մասին, որովհետև Այծեմնիկ անունը էստեղ սկսեցին ճանաչել' "Կարգին հաղորդման" շնորհիվ, որն այդ անունը կապել էր "Սուլեյման բռնաբար"-ի հետ...


Այ այսպես են արժեզրկվում մեր հերոսները: Այսպես հումորներով արժեզրկվում են ազգային արժեքները և հպարտանալու' ազգային դիմագիծ ներկայացնող կերպարները: Այսօր այդ կերպարներն արժեզրկողները ճոռոմ-ճոռոմ ազգային արժեքներից են խոսում: Մեզնից շատերը լսել են և մեծ հպարտությամբ կպատմեն Ժաննա Դ'Արկի մասին:

Բայց քանի՞սը գիտեն Այծեմնիկի մասին, Սոսե Մայրիկի մասին, Մոկաց Միրզայի կնոջ մասին, ով լուծեց Միրզայի վրեժը, Արցախյան պատերազմում 18 ամյա բուժքրոջ մասին ով կռվի դաշտ էր մտնում հայ տղամարդկանց կողքին' հավասար կռիվ մղում ու ...զոհվեց հերոսուհու մահով.... և քանի՞ քանիսն են էսպես... հարյուրավոր, հազարավոր հայ կանայք, կանայք, որոնցից շատերը ոչ միայն կռվի ելք են փոխել, այլև ազգի ճակատագիր ու պատմություն են ձևավորել:

Հերոսական պատմություն... Պատմություն, որով պիտի սերունդները հպարտանային, բայց... ցավոք սերունդներին այդ անունները կամ չեն ներկայացվում, կամ արժեզրկված են մատուցվում... այսպես կոչված հումորային մշակութային գործիչների կողմից, որոնց պատկերացրած միակ մշակույթը' ղժժալն է... ղժժալ ամեն ինչի վրա... անտեսելով ազգային արժեքներ, ազգային կերպարներ, սրբություններ...

Ճանաչենք, հպարտանանք Մեր Ազգի պայծառ անուններով...
Այծեմնիկ...
Շարունակելի...

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan