Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի հիմնական կազմին կմիանա հունվարի 15-ին

Իսպանիայում անցկացվելիք նախապատրաստական հավաքին կմասնակցեն Մոսկվայի «Սպարտակ»-ի չորս ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Սալվատորե Բոկետին, Սերգեյ Բրիզգալովը, Սերդար Թասկին, ինչպես նաև կիսապաշտպան Ռոմուլուն: Հունվարի 15-ին թիմակիցներին կմիանա հարձակվող Յուրա Մովսիսյանը: Իսպանիայում նրանք կմնան մինչև հունվարի 24-ը, որից հետո կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Վիրահատությունից հետո գտնվելով ԱՄՆ-ում’ Մովսիսյանն արդեն ֆիզիոթերապևտների հետ նախնական աշխատանքներ է տարել և պատրաստ է ավելի ինտենսիվ մարզումների»,- հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ասել է ֆիզպատրաստության գծով մարզիչ Էդու Դոմինգեսը: Նրա կարծիքով’ Մովսիսյանն ու Ռոմուլուն վատ շանսեր չունեն մասնակցելու «Սպարտակ&raq uo;-ի Աբու-Դաբիում անցկացվելիք ընդհանուր կազմով առաջին հավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում