Արոնյանը և Ռապորտը ոչ-ոքի խաղացին

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel» ավանդական գերմրցաշարի հերթական՝ երրորդ տուրում, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց հունգարացի գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ, գրում  է armsport.am-ը:

Այսօր կայացած պարտիան ավարտվեց 41-րդ քայում՝ ոչ-ոքի արդյունքով: Այժմ Արոնյանը իր ակտիվում ունի 2 միավոր: Մրցաշարային աղյուսակը, այս տուրի մնացած պարտիաների արդյունքները և հաջորդ տուրի զույգերը կներկայացնենք ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում