Արոնյանը հաղթեց Անանդին. Ցյուրիխի գերխոշոր մրցաշար

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի մրցաշարի դասական շախմատի առաջին տուրում հաղթեց Վիշի Անանդին:Մոտ 6 ժամ ձգված պարտիայում Արոնյանին հաջողվեց առավելության հասնել: Գրոսմայստերները փոխանակեցին 73 քայլ:

Միաժամանակ ընթացող պարտիաներում Մագնուս Կարլսենը առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Նորվեգացուց միայն 37 քայլ պահանջվեց, որ ստիպի Գելֆանդին անձնատուր լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Հիկարու Նակամուրա-Ֆաբիանու Կարուանա զույգը կիսեց միավորը:

Ցյուրիխի գերխոշոր մրցաշարը մեկնարկել է հունվարի 29-ին և կավարտվի փետրվարի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում