Մագնուս Կարլսենը չի ցանկանում հետ մնալ Արոնյանից

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կարևոր է համարում Ֆաբիանու Կարուանայի նկատմամբ տոնած հաղթանակը: «Շատ կարևոր էր հաղթել, քանի որ Լևոնը ևս հաղթել էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է Կարլսենը:

Նորվեգացին հաղթեց Կարուանային բավական գեղեցիկ և հետաքրքիր պարտիայում: Ինքը’ Կարլսենը, նորմալ է համարել իր այդ հաղթանակը, ընդգծել, որ ինքը կատարել է «բնական» քայլեր’ հաղթանակի հա սնելու համար:Վերջին տուրից առաջ Կարլսենն ունի 7, Արոնյանը 6 միավոր: Ցյուրիխի խոշոր մրցաշարի հաղթանակի դեպքում շախմատիստներն ստանում են 2, իսկ ոչ-ոքի դեպքում’1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում