Հայ մարզիկները Սոչիի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 30 հազար ԱՄՆ դոլար

Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում լավագույն եռյակում ընդգրկվելու դեպքում հայ մարզիկները կստանան, համապատասխանաբար, 30, 20 և 10 հազար ԱՄՆ դոլար:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում հայ օլիմպիականները կարժանան 30 հազարական ԱՄՆ դոլարի: Իսկ արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում մարզիկները կստանան, համապատասխանաբար 20 և 10 հազար ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ:

Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում