Իմ տղաներն արժանի են մրցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, իր ֆուտբոլիստներն արժանի են խաղալու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:

«Զենիթ»-ը հրաշալի թիմ է դարձել, և մի գեղեցիկ օր խնդիրներ կառաջացնի ցանկացած մրցակցի համար: Առաջին գոլի ժամանակ մենք տակտիկապես սխալվեցինք: Սակայն պետք չէ անտեսել Հալկ ֆուտբոլիստի գոյությունը: Մենք արագ տեմպով էինք խաղում, հատկապես եզրերում: Հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը’ «Զենիթ»-ի պետք է ռիսկի գնար այս խաղում: Իմ տղաներն արժանի են լինելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բորուսիա»-ն մրցում էր «Զենիթ»-ի հետ: Առաջին խաղում «մեղուները» հաղթեցին 2-4 հաշվով, իսկ երկրորդ’ պատասխան խաղում զիջեցին 1-2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշվով ՉԼ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում