«Ռեալ»-ը մեզ համար բավականին բարդ խնդիր է. «Բորուսիա»-ի մարզական տնօրեն

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Զորկի կարծիքով’ «Ռեալ»-ը «Բորուսիա»-ի համար բարդ մրցակից է:

««Ռեալ»-ը մեզ համար բավականին բարդ խնդիր է: Անցած մրցաշրջանում մենք չորս հանդիպում անցկացրեցինք նրանց հետ: Մենք հաղթեցինք նրանց երկու անգամ, մեկ անգամ ոչ-ոքի խաղացին և մեկ անգամ պարտվեցինք, սակայն անցանք հաջորդ փուլ: Այժմ Մադրիդը բավականին ուժեղ է և թիմի կազմում է Գարեթ Բեյլը: Մեզ համար ակնհայտ կլինի Լևոնդովսկու պակասը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Ցորկի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացած վիճակահանությունից հետո «Բորուսիա»-ն մրցելու է «Ռեալ»-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում