Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմոււնդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել «Բորուսիա»-ի երկրպագուներից:

«Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից հուսախաբ անելու համար: Սակայն մենք կարող ենք հպարտանալ մեր թիմով»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր էջում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բորուսիա»-ն հաղթեց «Ռեալ»-ին, սակայն դուրս չեկավ հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մրցակցի դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ ուներ, սակայն չկարողացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում