Ո՞վքեր էին Թումանյան փողոցում վրաերթի ենթարկված ԱՄՆ քաղաքացիները

Ս.թ. ապրիլի 6-ին լրատվական կայքերը տեղեկություն էին տարածել այն մասին, որ երեկոյան Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Քիչ ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Աղայան 15 շենքի բնակիչ 35-ամյա Աշոտ Գևորգյանը, իսկ վրաերթի ենթարկվածներ՝ Քամերոն Ջորջինը, Լիեմ Զաաջերին, Զաքարի Գոլդարյանին ԱՄՆ քաղաքացիներ են և աշխատում են ԱՄՆ խաղաղության կորպուսում, որպես կամավոր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալասարանական հիվանադանոց, հիվանադանոց է տեղափոխվել նաև Mercedes-ի ուղևոր Երևան Սայաթ-Նովա 13 շենքի բնակիչ 34-ամյա Ալբերտ Ստեփանյանը:

Times.am-ի տվյալներով, ավտովթարի արդյունքում ամենից շատ տուժել է ուղևոր Ա. Ստեփանյանը, որն ամրագոտիներ չօգտագործելու պատճառով ստացել է գանգուղեղային վնասվածք և մինչ այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Իսկ ահա ԱՄՆ երեք քաղաքացիները, որոնք մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել, արդեն վաղուց Հայաստանում չեն: Մեր տեղեկություններով, Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները շատ արագ միջամտել են նրանց բուժումն արտասահմանում կազմակերպելու համար: Ամերիկացի դիվանագետներն անգամ թույլ չեն տվել բժիշկներին առանց իրենց ներկայության ցավազրկող ներարկել տուժողներին: Ըստ մեր տեղեկությունների, Քամերոն Ջորջինը, Լիեմ Զաաջերին, Զաքարի Գոլդարյանին հատուկ չվերթներով արդեն ապրիլի 7-ին տեղափոխվել են Թուրքիա:

Times.am–ի հետ զրույցում Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը հաստատեց, որ ապրիլի 7-ին Զվարթնոց օդանավակայանից երեք չարտերային չվերթ է իրականացվել:

Եվ ահա հարց է առաջանում, թե ովքե՞ր և ի՞նչ առաքելություն ունեին Թումանյան փողոցում վրաերթի ենթարկված ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները, որոնց բուժումն այդպես էլ չվստահվեց մեր բժիշկներին և որոնցից յուրաքանչյուրի տեղափոխման համար ԱՄՆ դիվանագետները մեկական ինքնաթիռ են վարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում