Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնությունում դեևս երրորդ տեղում է

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում, Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնության նախավերջին տուրում սեւերով պարտության մատնեց գրոսմայստեր Յուրի Յակովիչին: Ինչպես տեղեկացնում են  Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, «Սանկտ Պետերբուրգը» վեց տուրից հետո 9 միավորով ընթանում է երրորդ տեղում: Մովսիսյանի ակումբը միայն մեկ միավորով է ետ մնում առաջատարներից’ Սվերդլովսկի «Մալախիտից» եւ Մոսկվայի «Մեր ժառանգությունից»:

Վերջին տուրում «Սանկտ Պետերբուրգը» հանդիպում է «Մեր ժառանգության» հետ: Մովսիսյանի մրցակիցն է գրոսմայստեր Դանիիլ Դուբովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում