Ձվի շուկայում եռօրյա դիտարկում է անցկացվել

Ձվի շուկայում եռօրյա դիտարկում է անցկացվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրիլի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում դիտարկումներ է անցկացրել ձվի շուկայում: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, եռօրյա դիտարկումների նպատակն էր ուսումնասիրել Զատիկին ընդառաջ շուկայում ժամկետնանց կամ թերի մակնշված ձվերի առկայությունը:

«Նաև ուշադրություն ենք դարձրել տեղական արտադրողների արտադրանքին, քանի որ մամուլի հրապարակումներ են եղել շուկայում առանց մակնշման ձվերի առկայության մասին: Դիտարկել ենք նաև տվյալ ընկերության աշխատանքը»,- ասաց Սուքիասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում