ՕԵԿ-ի հուղարկավորությունը` ապրիլի 25-ին

ՕԵԿ-ի հուղարկավորությունը` ապրիլի 25-ին

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Իշխանությունների հետ սերտաճած, բայցև ընդդիմադիր խաղեր տվող Գագիկ Ծառուկյանի իմիջը գայթակղեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով թերևս հոգնել էր իշխանության մեջ լինելուց և որոշեց ինքն էլ կենդանության նշաններ ցույց տալ: Բայց Գագիկ Ծառուկյանի սահմռկեցուցիչ կերպարից շատ հեռու Արթուր Բաղդասարյանը լավ չէր հաշվարկել իրեն ու իր կուսակցությանը սպասվող հեռանկարը: Եթե Ծառուկյանի թիմից հեռացողները չեն համարձակվում բացահայտ հեռանալ նրանից, գոնե արտաքուստ պահպանում են հավատարմությունը ԲՀԿ-ին, ապա ՕԵԿ-ի առաջնորդից վախեցող չկա:

Շատերին այնտեղ պահել է պարզ շահը, երբ այն չկա’ կուսակցությունում մնալու իմաստն էլ է վերանում:…Առաջինն ՕԵԿ-ից ուրացան նախարարները, իսկ ցածր դասը սպասում է Արթուր Բաղդասարյանի ապրիլի 25-ի ասուլիսին: ՕԵԿ-ական պաշտոնյաները շունչը պահած սպասում են Արթուր Բաղդասարյանի որոշմանը, ով նրանց ասել է’ սպասեք, մինչ կրքերը փոքր-ինչ հանդարտվեն»:

Մանրամասները՝ թեթրի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում