Վիլեն Գալստյանը ստանձնել է օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը

Վիլեն Գալստյանը ստանձնել է օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր է դարձել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց օպերային թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանը: «ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն ստանձնել է հրավիրյալ բալետմաստերի պաշտոնը»,-հավելեց Թերեզա Բարսեղյանը:

Վիլեն Գալստյանը ծնվել է 1941թվականին Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 1959-1961թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961թ-ից’ Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ: 1972-75թթ ղեկավարել է բալետային խումբ և եղել թատրոնի գլխավոր բալետմեյստերը: 1974թ. եղել է «Գայանե», 1976թ.’ «Սասունցի Դավիթ» բալետի դերակատար, ռեժիսոր և սցենարի համահեղինակ: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆլմերում: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմեյստերը: Արժանացել է պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Երևանի պարարվեստի ուսումնարանի ղեկավարն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում