Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական հերթական ակումբը

Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական հերթական ակումբը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է հերթական անգլիական ակումբը:

Անգլիական «Պրեմիեր լիգա»-ում խաղալու իրավունք ստացած «Լեյսթերը» հետաքրքրված է Յուրա Մովսիսյանի ծառայություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին գրում է Daily mail-ը: Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է 7 միլիոն ֆունտ:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական մի քանի ակումբներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում