Մայր Աթոռն ակնկալում է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության կենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած անձանց

Մայր Աթոռն ակնկալում է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության կենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած անձանց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է արտահայտել Թբիլիսիում հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման կապակցությամբ և դատապարտել ազգային

Այս մասին նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասվում է.

«Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների’ այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների:

Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում