Նախկին վարչապետը Հովիկ Աբրահամյանին. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

Նախկին վարչապետը Հովիկ Աբրահամյանին. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լևոն Հայրապետյանի ձերբակալումը և բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար: Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն: Այո, նա երբեմն ՛՛հարմար՛՛ չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակալելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ,,,

Հիշե՛նք և Գործե՛նք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում