Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին

Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին

Երևանի Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածը շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալի խոսքով, պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպ» ընկերությունն իրականացնում է կառուցապատում:

«Վերգետնյա հատվածում որևէ կառուցապատում չկա և չի էլ լինի: Ստորգետնյա հատվածում կառուցվելու է առևտրի, ժամանցի կենտրոն: Երևանի բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվում Հյուսիսային պողոտայի բարեկարգման և վերանորոգման աշխատանքների համար: Ամբողջությամբ ներդրումային ծրագիր է՝ մոտ հինգ միլիոն դոլար արժողությամբ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի տեղակալի խոսքով, եղանակային պայմանները որոշ ժամանակով թույլ չտվեցին, որպեսզի աշխատանքներն արագ իրականացվեն:

«Սակայն ամբողջ թափով այժմ իրականացվում են շինարարական աշխատանքներ, և վերանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում