Զախարյանը «մի կերպ» 7,2 միլիոն դրամով Lexus է առել, իսկ բանկին պահ տվել 29.800.000 դրամ գումար

Զախարյանը «մի կերպ» 7,2 միլիոն դրամով Lexus է առել, իսկ բանկին պահ տվել 29.800.000 դրամ գումար

GalaTv.am-ը գրել է.

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակված Երվանդ Զախարյանը, ով երկար տարիներ տարբեր իշխանությունների օրոք զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, շարքային քաղաքացուն «խորհուրդ է» տալիս մի կերպ վճարել էլեկտրաէներգիայի վարձը: Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, կառավարության շենքի դիմաց այսօր քաղաքացին դժգոհում էր վաղվանից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից եւ ոլորտի պատասխանատուի աշխատանքից՝ Զախարյանից խորհուրդ հարցնելով:

Նախարարն էլ ուշագրավ «խորհուրդ էր» տվել՝ ասելով. «Մի կերպ պիտի մուծեք»:

2006 թվականից ՀՀԿ-ի շարքերը համալրած Ե. Զախարյանը արդյո՞ք «մի կերպ է» վաստակել իր ունեցվածքը:

Ներկայացնենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Երվանդ Զախարյանի հայտարարագիրը: 2014թ. ապրիլի 30-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Ե. Զախարյանը (Զախարյանը նախարար նշանակվելուց առաջ 2009 թվականից Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն էր) տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին 7,2 միլիոն դրամով «Lexus LS 460» մակնիշի ավտոմեքենա է գնել: Նա հայտարարագրել է 29,8 միլիոն դրամի ունեցվածք եւ 4,1 միլիոն դրամի աշխատավարձից ստացված եկամուտ: Զախարյանը բանկում ունի 29.800.000.00 դրամ գումար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում