AM | RU
USD
EUR
RUB

«Երիտֆորում 2014»-ը Քարվաճառում է. հանդիպումներ, քննարկումներ ու համագործակցության նոր հնարավորություններ

 
 

Օգոստոսի 20-22 Քարվաճառում անց է կացվում Արցախի «Երիտֆորում 2014» միջոցառումը: Միջոցառումն անցկացվում է արդեն երրորդ տարին. այս տարի միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 60 երիտասարդներ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից, ինչպես նաեւ մասնակիցներ կան Հայաստանի Հանրապետությունից:

«Երիտ ֆորում»-ի առաջին օրը, օգոստոսի 20-ին, երիտասարդներն արդեն այցելել են Դադիվանք վանական համալիր: Քարվաճառի հիմնական դպրոցում, որը միջոցառման անցկացման վայրն է, օգոստոսի 20-ին կազմակերպվել են դասախոսություններ եւ քննարկումներ: Մասնավորապես, տեղի են ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների եւ ուսանողական խորհուրդների շնորհանդեսներ, ներկայացվել են ԼՂՀ-ում 2014-15 թթ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Յուրաքանչյուր օրվա վերջում կազմակերպվում է ազգագրական պարերի դաս ինչպես երիտֆորումի մասնակիցների, այնպես էլ' Քարվաճառի երիտասարդների համար:

Այսօր, օգոստոսի 21-ին, նախատեսվում է հանդիպում Արցախի Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Ինչպես նաեւ, նախատեսվում են դասախոսություններ ու քննարկումներ «Ցանցային ծրագրերի ձեւավորումը Արցախում», «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության մեխանիզմները ԼՂՀ-ում», «Համայնքային կարիքների վերլուծություն» թեմաներով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, «Երիտ ֆորում»-ի հիմնական նպատակն է նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործում:

«Մեր հիմնական նպատակներից է այն, որ տարբեր համայնքների երիտասարդներ իրար հետ ծանոթանան, շփվեն, միասին ծրագրեր մշակեն եւ ներկայացնեն. Մշակույթի նախարարությունն էլ կաջակցի այդ ծրագրերին»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախորդ տարիներին իրականացված Արցախի «Երիտֆորում» ծրագրի արդյունքում ծնվել են մի շարք այլ տեղական ծրագրեր, որոնք ներկայացվել են երիտասարդների կողմից: «Մենք արդեն վեց ծրագիր ենք ֆինանսավորել: Ծրագրերը տարաբնույթ են, սկսած ճանաչողական այցերից մինչեւ խաչքարերի պատրաստում եւ տեղադրում: Այսինք, այնպես չէ, որ ֆորումն ավարտվում է այս երկու օրում. ո´չ, մենք առավել ակտիվ երիտասարդների հետ աշխատում ենք ամբողջ տարվա ընթացքում, եւ այդ երիտասարդները շարունակում են բարեփոխումներ անել իրենց համայքներում: Օրինակ, մենք Ծմակահող համայնքի ղեկավարի հետ ծանոթացել ենք հենց Երիտֆորումի շրջանակներում, եւ շարունակում ենք աշխատել մի շարք այլ նախագծերում»: Նշենք, որ այդ համագործակցության արդյունք կարելի է համարել նաեւ այն փաստը, որ այս տարի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող Արցախ Barcamp միջոցառումն անցկացվեց հենց Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքնում:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը նշեց նաեւ այս տարի «Երիտֆորում»-ը հենց Քարվաճառում կազմակերպելու պատճառները:

«Վերջին իրադարձություններից հետո մենք որոշեցինք գալ Քարվաճառ: Որոշ խոսակցություններ կային, թե Քարվաճառում խուճապ է: Իրականում մենք էլ գիտեինք, որ այդպիսի բան չկա, բայց մենք նախ ցանկացանք այս պահին երիտասարդներով լինել այստեղ: Երիտասարդներն իրենց աչքով են տեսնում, որ որեւէ խուճապ չկա, եւ ոչ միշտ է զլմ-ներում գրվածը համապատասխանում իրականությանը: Երկրորդ, մենք հավատարիմ ենք շրջաններում երիտասարդների կյանքի ակտիվացման քաղաքականությանը եւ այս ծրագիրն ուղղված է հենց դրան»: Ըստ մեր զրուցակցի, Քարվաճառն այսօր չակերտներում ասած, խոցելի վայր է. ինչու՞ չակերտներում, քանի որ լինելով այստեղ, բոլորն էլ տեսնում ու համոզվում են, որ Քարվաճառում խուճապ չկա, որ մարդիկ շարունակում են ապրել այստեղ, ինչպես որ ապրել են:

«Մենք չէինք էլ կասկածում, սակայն սա էլ մի ակցիա է, որով Քարվաճառի բնակչությանը ցույց ենք տալիս, որ իրենք ուշադրության կենտրոնում են, եւ մենք պատրաստ ենք լինել այնտեղ, որտեղ կարիք կա»:

Ըստ տիկին Գրիգորյանի' Քարվաճառում միջոցառում կազմակերպելու համար բոլոր պայմանները կան: «Տեղի ղեկավարարությունը մեզ ամեն կերպ աջակցեց միջոցառման կազմակերպման համար: Ծրագրին աջակցեց նաեւ Պաշտպանության բանակը»: Փոխնախարարը ընդգծեց, որ կազմակերպիչներն իսկապես ցանկանում են, որ այս ծրագրի շրջանակներում այլ շրջաններից ժամանած մասնակիցները շփվեն հենց տեղի երիտասարդների հետ:

«Այսօր երեկոյան համերգ է լինելու, եւ մենք ցանկանում ենք, որ մասնակցեն նաեւ տեղի բնակիչները»:
Խոսելով ծրագրի մասնակիցների տրամադրությունից, մեր զրուցակիցն ընդգծեց, որ բոլորի տրամադրվածությունը շատ դրական է, եւ բոլորն էլ ուրախ են, որ Քարվաճառում են:

Հավելենք, որ վաղը, օգոստոսի 22-ին, միջոցառման վերջին օրը մասնակիցները քննարկումներից ու դասախոսություններից հետո կայցելեն նաեւ «Տաք ջուր» կոչվող վայր, որից հետո կմեկնեն Ստեփանակերտ:

Լուսանկարը` Արցախի ՄԵ նախարարության ֆեյսբուքյան էջից: 

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan