AM | RU
USD
EUR
RUB

Լոնդոնում կազմակերպվել է Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգ

 
 

Դասական երաժշտության համերգաշրջանի բացումը Լոնդոնի հայտնի «St. John’s Smith Square»-ում նշանավորվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը կազմակերպել էին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը և Թեքեյան մշակութային միությունը ։

Համերգին որպես մենակատար հանդես է եկել հայ տաղանդաշատ ջութակահարուհի Անի Բատիկյանը: Նրան նվագակցել է բրիտանացի դաշնակահար Բենջամին Ֆրիթը։ Ծրագրում հնչել են Խաչատրյանի,Դեբյուսիի, Բրամսի, Սեն-Սանսի, Շոպենի, Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Համերգը եզրափակվել է Բատիկյանի ամուսնու՝ Ռոլանդ Ռոբերթսի՝ ՀՀ ազգային «Մեր հայրենիք» օրհներգի հիման վրա գրված վարիացիաների ներկայացմամբ: Իրադարձությանը ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր՝ տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։

Համերգից մի քանի օր առաջ Անի Բատիկյանը հարցազրույց է տվել BBC Radio 3-ին: Ընդամենը 15 տարեկանում Անին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին։ 2003թ. ընդունվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ասպիրանտուրան։ Այնուհետև ավարտել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի մագիստրատուրան։ Սովորել է նաև Իտալիայի Կրեմոնա քաղաքի Մոնտեվերդի երաժշտական դպրոցում' աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի մոտ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Մենահամերգներով հանդես է եկել Շվեցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Հայաստանում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում։ Մենհամերգներ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում: 2007 - 2012թ. դասախոսել է Շոտլանդիայի թագավորական երաժշտական ակադեմիայում։

Լրահոս
ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan