Microsoft-ը ներկայացրել Է Windows 10-ը

Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել Է իր գործառնական համակարգի նոր տարբերակը՝ Windows 10-ը: Նախորդ համակարգը, որն ընկերությունն այժմ առաջարկում Է օգտատերերին, անվանվում Է Windows 8, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Անցումը միանգամից Windows 10-ին արտացոլում Է ոչ այնքան ժողովրդականություն վայելող նախորդ տարբերակից հեռանալու՝ ընկերության ցանկությունը: Հենց այդ պատճառով Էլ, ինչպես հաղորդվում Է, բաց Է թողնվել իններորդ տարբերակը:

Microsoft-ում Windows 10-ը համարել են «պատմության մեջ ամենահզոր պլատֆորմը»:

Ինչպես հայտարարել են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր գործառնական համակարգն ընդհանուր կլինի բոլոր տեսակի սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչեւ սմարթֆոններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում