Հայաստանը մոտեցել է ծերացած երկրների շեմին

Հայաստանը մոտեցել է ծերացած երկրների շեմին: Այս մաին հոկտեմբերի 1-ին Տարեցների միջազգային օրվան ընդառաջ նրանց հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Այդ հանգամանքները նկատի ունենալով` անտրամաբանական կլինի չմտածել ապագայի և դրա ազդեցության մասին, ինչպես նաև բաց թողնել այդ մեծ բանակի ներուժն արդյունավետ օգտագործելու և տարեցներին զարգացման պրոցեսներում ներգրավելու հնարավորությունը», – ասաց Գարիկ Հայրապետյանը:

Նա հավելեց, երբ որևէ հասարականության մեջ 60 տարեկանից ավելին տարիք ունեցող մարդկանց քանակը կազմում է բնակչության 8%-ը, ապա այդ երկիրը համարվում է երիտասարդ, 8-13%-ը` ծերացող, իսկ 13%-ից ավելը՝ ծերացած:

«Այսօր Հայաստանում 60-ից ավելի տարիքի մարդիկ կազմում են 13% և դա նշանակում է, որ Հայաստանը գտնվում է ծերացող ազգերի վերին շեմի մոտ և մետենում է արդեն ծերացած երկրներին: Եթե այսօր ոչինչ չփոխվի, ապա 2050 թ. մեր բնակչության մեկ երրորդը կկազմեն 65-ից ավելի տարիք ունեցող մարդիկ: Դրա պատճառը անկախությունից հետո երկու անգամ ընկած ծնելիության մակարդակն է, որի հետևանքները մենք շուտով սկսելու ենք տեսնել», – հավելեց Գարիկ Հայրապետյանը:

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի տրամադրած վիճակագրության՝ այսօր աշխարհում 60+ տարիքային խմբի մարդկանց քանակը կազմում է 12%, իսկ 2030 թ. 60-ից ավելի տարիք ունեցող բնակչության թիվը կկազմի ավելի շատ, քան մինչև 10 տարեկան երեխաների թիվը: Ըստ կանխատեսումների, 2050 թ. տարեցների թիվը երկրագնդի վրա կկազմի 2 միլիարդ՝ կազմելով այդ պահին երկրի բնակչության 20%-ը:

ՄԱԿ-ի որոշմամբ, այս տարի աշխարհը 24-րդ անգամ նշում է տարեցների միջազգային օրը: Օրվա խորհուրդն է տարեցների ներդրումը ընտանիքներում, համայնքներում և հասարակության զարգացման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում