Նոյվիդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Գերմանիայի Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի Նոյվիդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում` Բեռլինյան հրապարակում, հոկտեմբերի 19-ին կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը, որն իրականաց րել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը:

Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես են եկել Նոյվիդի քաղաքապետ Նիկոլաուս Ռոթը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Նոյվիդի հայ համայնքի ատենապետուհի Ժենիկ Չաթաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում