«Ժողովուրդ». Բակո Սահակյանի պատասխանը շփոթեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 19-ին, երբ այցելել է Արցախ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ փորձել է հասկանալ, թե նա ինչ դիրքորոշում ունի եռյակի գործունեության վերաբերյալ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Բակո Սահակյանը կտրուկ է պատասխանել Հովհանիսյանին՝ նշելով, որ ցանկացած դեպքում իրենք լինելու են ՀՀ իշխանությունների կողքին, քանի որ ոչ իշխանական եռյակի իրականացրած քայլերին լուրջ չեն վերաբերվում: Բակո Սահակյանի պատասխանն անակնկալ է եղել Հովհաննիսյանի համար, և նա շփոթվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում