Հայաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Զապը. ոստիկանություն

Քրեական հեղինակություն «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ով վերջերս էր Հայաստան ժամանել, ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նշենք, որ Անդրանիկ Սողոյանը միջազգային հետախուզման մեջ էր. Չեխիայի իրավապահները նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել դրամաշորթություն և սպանություն կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում