Ամերիկացի միլիարդատերը հարսնացուին ուղարկել է տիեզերք

Ամերիկացի միլիարդատերը հարսնացուին ուղարկել է տիեզերք

ԱՄՆ-ում վայրէջք է կատարել Blue Origin մասնավոր օդատիեզերական ընկերության պարկուճը, որը հիմնադրել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսը:

Սա ամբողջովին կանանցից բաղկացած առաջին տիեզերական առաքելությունն էր 1963 թվականից ի վեր, երբ Վալենտինա Տերեշկովան թռավ տիեզերք: Ինքնաթիռում եղել են վեց տիեզերական զբոսաշրջիկ ՝ Բեզոսի հարսնացու Լորենա Սանչեսը, երգչուհի Քեթի Փերին, հեռուստահաղորդավարուհի Գեյլ Քինգը, պրոդյուսեր Քերիան Ֆլինշնը, իրավապաշտպան Ամանդա Նգուենը և ՆԱՍԱ-ի ինժեներ Այիշա Բոուն:

Բեզոսն անձամբ է հանդիպել Սանչեսին և թռիչքի մյուս մասնակիցներին։ Սանչեսը խոստովանել է, որ տիեզերքից մոլորակի տեսարանն իրեն շատ է զարմացրել, և ինքը այլ բանի էր սպասում:

Քեթի Փերին, դուրս գալով պարկուճից, ծնկի է եկել և համբուրել երկիրը: «Դա պարզապես ամենամեծ բարձրությունն է, Ես չեմ կարող համեմատել այդ հույզերը որևէ այլ բանի հետ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում