Կմեկնի՞ Թրամփը Հռոմի պապի հուղարկավորությանը
22/04/2025 22:43

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեկնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է New York Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նախագահ Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին մեկնել Վատիկան՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը մասնակցելու»,- թերթին հայտնել են անանուն աղբյուրները:
Ինքը՝ նախագահ Թրամփը, լրագրողներին ասել է, որ դեռ չգիտի՝ կգնա հուղարկավորությանը, թե ոչ:
«Ես դեռ չգիտեմ։ Հիմա մենք դա կքննարկենք։ Ես պետք է ստուգեմ ժամանակացույցը»,- հայտարարել Է նախագահը։
Ավելի վաղ Թրամփը կարգադրել էր իջեցնել ամերիկյան դրոշները՝ ի հիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում