«Հիսուն օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, 100 օր… մենք այս ամենի միջով անցել ենք»․ Լավրով

«Հիսուն օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, 100 օր… մենք այս ամենի միջով անցել ենք»․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Դոնալդ  Թրամփի երեկվա հայտարարություններին, որտեղ նա սպառնում էր նոր պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հարցում «առաջընթացի բացակայության» դեպքում, նշել է, թե «հիսուն օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, 100 օր… մենք այս ամենի միջով անցել ենք»։

Թրամփը գտնվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարության հսկայական ճնշման տակ, որոնք անվերապահորեն աջակցում են Զելենսկու` Կիևին ժամանակակից զենքով մատակարարելու պահանջներին, ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը վստահ է, որ Ռուսաստանի առևտրային գործընկերները չեն հրաժարվի իրենց պարտավորություններից Թրամփի սպառնալիքների պատճառով, և Ռուսաստանն ինքը կհաղթահարի նոր պատժամիջոցները: ՌԴ–ի դեմ պատժամիջոցային պատերազմի հեղինակներն իրենք կտուժեն. «Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում