Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին, Հայաստանում՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2․8 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում