ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառի
05/05/2025 20:56

Նմանատիպ
NBC News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապագայում հնարավոր է համարել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծի ստորագրումը:
«Դա կախված է Ռուսաստանից, թե որքանով նա քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու համար։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնեն խաղաղության պայմանագիր ստորագրելուն ու կարծում ենք այդ օրը մոտ է։ Բայց քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, ապա ոչինչ պետք չէ բացառել»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ոչ միայն պատերազմը կանգնեցնելով փրկել բազմաթիվ կյանքեր, այլև խնայել մեծ գումարներ, որոնք այժմ ծախսում են Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում