Լիտվան փակել է իր օդային տարածքը Սերբիայի ու Սլովակիայի նախագահների համար
07/05/2025 14:22

Նմանատիպ
Լիտվայի իշխանություններն արգելել են երկրի օդային տարածքով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի թռիչքը դեպի Ռուսաստան՝ Մայիսի 9-ին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «Вечерне новости» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Ինչպես նշել են Լիտվայի իշխանությունները, ինքնաթիռի թռիչքը, որում կլիներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, արգելված է տեխնիկական և դիվանագիտական զգայունության պատճառով»,- ասվում է նյութում:
Նշվում է նաև, որ ավելի վաղ Վիլնյուսը նմանատիպ միջոցներ էր սահմանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում