Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ
24/06/2026 17:43
Կարդացեք նաև
Վեհափառն այսօր ընդունել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամուն և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում