Նոր Նորքի թաղապետը բլոգեր Արթուր Չախոյանին հրավիրել է աշխատանքի՝ խոստանալով լայն լիազորություններ և բարձր աշխատավարձ
08/05/2025 12:53

Նմանատիպ
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր- Մարգարյանը բլոգեր Արթուր Չախոյանին հրավիրել է աշխատանքի՝ խոստանալով լայն լիազորություններ և բարձր աշխատավարձ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Չախոյանը՝ միացնելով ձայնագրությունը, որտեղ նա նման առաջարկ է հնչեցրել։
«Ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժեհամակարգ, նման առաջարկներ էլի են եղել»,- նշել է Չախոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե հրալպարակումներ կան, որտեղ նշվում է, որ իրեն ֆինանսավորում է Ռորբերտ Քոչարյանը՝ Չախոյանն ասաց, որ իրեն շատերի հետ են կապում։
«Ով ընդդիմադիր հայացքներ ունի, կամ դավաճան է, կամ ռուսի շպիոն է, կամ էլ նախկիններից է ֆինանսավորվում, ով Նիկոլին չի աջակցում՝ սրանից մեկն է, 3 տարի ինչ արել եմ՝ իմ միջոցներից եմ արել»,- հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում