Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն է հաղթել Գերմանիային, ոչ թե ԽՍՀՄ-ը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն է հաղթել Գերմանիային, ոչ թե ԽՍՀՄ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի «գերիշխող ուժն» էր, Խորհրդային բանակն, իբր, այնքան որոշիչ գործոն չէր, որքան ամերիկյանը:

«Ռուսաստանի համար վաղը մեծ օր է։ Ի դեպ, նրանք միլիոնավոր մարդիկ կորցրեցին և կարևոր դեր խաղացին ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում, բայց չկար այնպիսի որոշիչ գործոն, ինչպիսին մենք էինք: Մենք հաղթեցինք պատերազմում, հաղթեցինք ուրիշների օգնությամբ։ Եվ բոլորը տոնում են, բացի մեզանից»,- հայտարարել Է Թրամփը՝ Սպիտակ տանը Չինաստանում ԱՄՆ նոր դեսպանի երդման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ ֆաշիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել հիմնականում ԱՄՆ-ի շնորհիվ: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմում «գերիշխող ուժ» է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում