Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եղևնիներ են գողացել
18/05/2025 10:37

Նմանատիպ
Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են թվով 2 արծաթափայլ եղևնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում