Պոլսո հայոց պատրիարքարանը չի ընդունել Փաշինյանին

Պոլսո հայոց պատրիարքարանը չի ընդունել Փաշինյանին

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի անմիջապես դիմաց, սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, և հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերվում է Փաշինյանի մամուլի ծառայության կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ մի հոգևորական ջերմորեն ողջունում  է Փաշինյանին, նա ըստ ArmeniaSputnik-ի, Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում