Բայրամովն ակնարկել է տարանցման, Սահմանադրության նախագծի և TRIPP-ի մեկնարկի մասին. ինչ է փոխվել կարգավորման գործընթացում

Բայրամովն ակնարկել է տարանցման, Սահմանադրության նախագծի և TRIPP-ի մեկնարկի մասին. ինչ է փոխվել կարգավորման գործընթացում

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում։ Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Բայրամովի խոսքով՝ ինքը լիտվացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման դինամիկայի, ինչպես նաև Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Նախարարը նշել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումների մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման և TRIPP նախագծի աշխատանքների փաստացի մեկնարկի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում